Ի՞նչ առավելություններ ունի էլեկտրոնային առևտուրը

norvorak.com կայքից գնումներ կատարելն ունի մի շարք առավելություններ.

1. Դուք գնում եք Ձեզ անհրաժեշտ պարագաները՝ առանց տնից կամ աշխատավայրից դուրս գալու՝ այդպիսով խնայելով Ձեր ժամանակը:

2. norvorak.com-ից գնումներ կատարելու համար այլևս պարտադիր չէ գտնվել Երևանում:Դուք կարող եք Ձեզ անհրաժեշտ իրերն ընտրել և պատվիրել նաև  ՀՀ բոլոր մարզերից ու Արցախից:

3. Կայքում Ձեր ձեռքի տակ ունենում եք մեր խանութում ցուցադրված ողջ տեսականին՝ իրենց անուններով, նկարներով, գներով և անհրաժեշտ այլ տեղեկություններով: Շնորհիվ որոնման ճկուն համակարգի՝ արագորեն գտնում և գնում եք յուրաքանչյուր ապրանք: 

Կարո՞ղ եմ արդյոք  պարագաները պատվիրել հեռախոսով

Այո՛, կարող եք: +374 99-11-60-99 հեռախոսահամարով մեր  առաքման ծառայությունը, որից արդեն իսկ օգտվում են բազմաթիվ սպառողներ, շարունակելու է գործել: Այդուհանդերձ, մենք խրախուսելու ենք մարդկանց պատվերները կատարել առցանց, քանի որ այդպես ավելի հստակ կարող են ընտրել իրենց ապրանքը՝ շնորհիվ նկարների, անվանումների, հավելյալ տեղեկությունների և ներկայացված ամբողջական, հեշտ փնտրվող տեսականու:

Ինչպե՞ս կարող եմ գտնել իմ նախընտրած պարագան

Ձեր նախընտրած պարագաները կարող եք գտնել երկու ճանապարհով՝ 1) որոնման համակարգի միջոցով, 2) փնտրելով կատալոգում:

1) Որոնելու համար գրե՛ք պարագայի կամ ապրանքանիշի անվանումը էջերի վերնամասում գտնվող որոնման դաշտում և սեղմե՛ք «Գտնել»: Տպելիս ուշադրություն դարձրեք առաջարկվող տարբերակների վրա, որոնք կօգնեն գտնել այս կամ այն բառը, եթե չեք հիշում, թե ինչպես է այն ճիշտ գրվում, կամ չեք ցանկանում ամբողջությամբ գրել տվյալ բառը:

2) Կատալոգում փնտրելու համար, եթե գտնվում եք գլխավոր էջում, հարկավոր է մկնիկը պահել վերևի ձախ հատվածում գտնվող բաժինների վրա, ապա ընտրել համապատասխան ենթաբաժինը և, հայտնվելով տվյալ բաժնի կամ ենթաբաժնի էջում, ընտրել պարագաների ցանկից:

Ինչպե՞ս կարող եմ հավաքել ապրանքներն իմ զամբյուղում

Եթե արդեն գտել եք Ձեր փնտրած ապրանքը,  սեղմեք  «գնել» կոճակը՝ նախապես ընտրելով քանակը կամ չափսը: Զամբյուղի պարունակությունը էջի վերնամասի աջ կողմում մշտապես կլինի Ձեր աչքի առաջ: Ընդ որում, այդ հատվածում կարող եք տեսնել նաև ընտրված պարագաների ընդհանուր արժեքը:

Կարո՞ղ եմ արդյոք ստեղծել իմ հավանած պարագաների ցուցակ` առանց դրանք զամբյուղին ավելացնելու

Այո՛, կարող եք: Եթե կայքի տարբեր էջեր այցելելիս հավանում եք այս կամ այն պարագան, սակայն դեռևս չեք պատրաստվում այն գնել, կարող եք հավելել «Ցանկությունների ցուցակ» էջում, որպեսզի հաջորդ անգամ գնում կատարելիս հեշտությամբ գտնեք այն: Դրա համար հարկավոր է սեղմել տվյալ պարագայի էջում գտնվող համապատասխան կոճակը: 

Կարո՞ղ եմ արդյոք ինքնուրույն ընտրել առաքման կոնկրետ օրը և ժամը

Այո՛, կարող եք: Առաքման ենթակա ապրանքն ընտրելուց և Ձեր զամբյուղը լցնելուց հետո պատվերը հաստատելու ժամանակ լրացուցիչ ինֆորմացիա դաշտում  Դուք  կարող եք նշել օրը և ժամը, երբ կցանկանայիք ստանալ պատվերը:

Կարո՞ղ եմ արդյոք հետագայում տեսնել իմ պատվերների պատմությունը և ընթացիկ պատվերների կարգավիճակը

Այո՛, կարող եք: Կայք մուտք գործելուց հետո Դուք կունենաք Ձեր Անձնական էջը, որտեղ կարող եք տեսնել մինչ այդ պահը կատարած Ձեր բոլոր պատվերները և դրանց կարգավիճակները՝ «Հավաքումն ավարտված է», «Փոխանցված է առաքման», «Ամբողջությամբ առաքված է» և այլն:

Ի՞նչ անել, եթե լրացուցիչ հարցեր ունեմ, որոնց պատասխանն այստեղ չկա

Եթե վերը թվարկվածների մեջ չեք գտնում Ձեզ հետաքրքրող հարցի պատասխանը , կարող եք այն ուղարկել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. փոստի միջոցով կամ զանգահարել օգնության կենտրոն` + 374-99-11-60-99 հեռախոսահամարով: 

Այժմ կայքում են

Այժմ կայքը դիտում են 21 հյուր և անդամներ չկան։