Նոր Որակ Օրթոպեդիկ պարագաների խանութ-սրահ

Խանութ-սրահում ներկայացված է արտասահմանյան հայտնի արտադրողների, ինչպես նաև<<Նոր Որակ>>ընկերության տեղական արտադրության օրթոպեդիկ պարագաների լայն տեսականի

 

Օրթոպեդիկ պարագաներն օգտագործվում են հենաշարժական համակարգի բազմաթիվ խնդիրների կանխարգելման և բուժման նպատակով, հետվիրահատական, հղիության և հետծննդաբերական շրջաններում, սպորտային և այլ վնասվածքներ իբուժման համար, ինչպես նաև բազմաթիվ այլ առողջական խնդիրների դեպքում:

 

Մեր խանութ-սրահում գործում է բժիշկ-օրթոպեդի անվճար խորհրդատվություն ծառայությունը: Նախապես զանգահարելով և հերթագրվելով կարող եք ստանալ անվճար խորհրդատվություն, որը Ձեզ կօգնի ընտրել Ձեր առողջական խնդրին համապատասխան օրթոպեդիկ պարագան, ինչը շատ կարևոր է, որպեսզի պարագայի օգտագործումը լինի առավելագույնս արդյունավետ և վնասակար չլինի առողջության համար:
<<Նոր Որակ>>խանութ-սրահում առկա են բազմատեսակ սուպինատորներ և օրթոպեդիկ ներդիրներ` նախատեսված մանուկների և մեծահասակների համար, որոնք կնպաստեն ոտնաթաթերում խնդիրների վերացմանը:

Տեսականի

• Սուպինատորներ, օրթոպեդիկ ներդիրներ
(պատրաստի և անհատապես պատրաստվող մոդելներ)
• Անվասայլակների, հենակների, քայլակների վաճառք և վարձույթ
• Օրթեզներ, բանդաժներ, ֆիքսատորներ
• Օրթոպեդիկ ներքնակներ, բարձեր
• Կորսետներ, ռեկլինատորներ, բանդաժներ
• Կրծքագեղձի պրոթեզներ
• Մերսման սարքեր, էսպանդերներ

 

Այժմ կայքում են

Այժմ կայքը դիտում են 20 հյուր և անդամներ չկան։