Օրթեզներ

Օրթեզների անհատական պատվերներ
Օրթեզը բժշկական սարք, է որը նախատեսված է օգտագործել նյարդա-մկանային և հենաշարժիչ համակարգերի կառուցվածքային և ֆունկցիոնալ բնութագրերի փոփոխության դեպքում՝ վնասված հոդի և վերջույթների գործառույթների թեթևացման, ֆիքսման, ակտիվացման և ուղղման համար:Օրթեզները օգտագործվում են հոդերի անկայունության, սպորտով զբաղվելու ժամանակ ստացած վնասվածքների դեպքում, արթրոզի և հոդերի արթրիտի ժամանակ հետվիրահատական շրջանում: Օրթեզները նաև կարող են օգտագործվել հոդի կամ մարմնի մի մասի կառավարման, ուղղորդման, սահմանափակման կամ վերջույթների անշարժացման նպատակով, որոշակի ուղղությամբ շարժունակության սահմանափակման, շարժման աջակցության և հեշտացման, ինչպես նաև ցավի նվազեցման համար: Հիվանդներին նշանակում են օրթեզներ բազմաթիվ պատճառներով՝ դիսֆունկցիաներ (spina bifida կամ մանկական ուղեղային կաթվածը՝ ՄՈՒԿ), ողնուղեղի վնասվածքներ կամ ցողունային բջիջների գործունեության խախտումներ:

Տեսակավորում:
orderby
Քանակ:

Այժմ կայքում են

Այժմ կայքը դիտում են 7 հյուր և անդամներ չկան։